ԱՄՆ զինուժը Սիրիայում ոչնչացրել է ԻՊ լրատվական գործակալության հիմնադրին. Reuters

05:55 • 01.06.17

ԱՄՆ զինուժը Սիրիայում ոչնչացրել է Իսլամական Պետության Amaq կոչվող լրատվական գործակալության հիմնադիր Ռայան Մեշալին, հայտնում է Reuters-ը:


Մեշալի լիկվիդացիան տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքին հասցրած ավիահարվածի հետևանքով:


Ավելի վաղ հայտնում էին, որ Աֆղանստանում ոչնչացրել են ԻՊ առաջնորդներից Աբդուլ Հասիբին: