Ֆիլիպինների ԶՈՒ-ն սխալմամբ կրակ է բացել յուրայինների վրա. կա 10 զոհ
Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքում իրենց սեփական ուժերի ուղղությամբ իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է 10 զինվորական, ևս ութը ստացել են վնասվածքներ: Այդ մասին հայտարարել է Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մեր զինվորականների խումբը հայտնվել է մեր սեփական ավիահարվածների տակ… տասը մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել»,- հայտնել է Լորենզանան:
Տեղի իշխանությունները խոստացել են հետաքննել միջադեպի պատճառները:
Մարավիում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ զինվորականների և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ կապված գրոհայինների միջև բախումներ են ընթանում:










