Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում հանդես կգա որպես ՀՀ ներկայացուցիչ
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստին որոշում կայացրեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին լիազորել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
Նշենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում, սակայն ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից:
Հայտնենք նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ մայիսի 17-ին Գևորգ Կոստանյանն ազատվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:










