Լաս Վեգասում սեքս-շոփից 30 հազար պահպանակ են գողացել (տեսանյութ)

10:56 • 01.06.17

Անհայտ անձինք ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում երկու կողոպուտի ընթացքում ինտիմ ապրանքների խանութից գողացել են տուփեր, որոնցում եղել են մոտ 30 հազար պահպանակ և սեքս-խաղալիքներ, հայտնում է CNN-ը:


Դեպքը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին, սակայն հեռուստաալիքը հայտնել է այդ մասին մի քանի օր անց: Լույս շաբաթ օրն անհայտ անձինք մտել են խանութ և այնտեղից պահպանակներով տուփեր հանել: Շաբաթ առավոտյան նրանք վերադարձել են և կոտրել  ծառայողական մուտքի դուռը։  


Ընկերությունը գողերին անվանել է «համաշխարհային պատմության ընթացքում ամենագրգռված հանցագործները»:


«Ի՞նչ երեկույթ են կազմակերպում այդ մարդիկ: Մենք կարող էինք նրանց հովանավորը դառնալ»,- գրել է իր բլոգում խանութի ղեկավարությունը: