Charlie Hebdo-ն Ֆրանսիայի նախագահին «վերածել» է Պուտինին կծող շան ձագի (նկարազարդում)

14:17 • 01.06.17

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպմանը նվիրված ծաղրանկար է հրապարակել:

Թերթի լրագրողները Մակրոնին վերածել են Պուտինի ձեռքը կծող կարմիր աչքերով շան ձագի: Պուտինն ի պատասխան շանը հրամայում է «պառկել տեղում»: Նկարազարդումն ուղեկցվել է «Մակրոնն ընդունել է Պուտինին» գրությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հանդիպել են Փարիզում: Հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ Պուտինի հետ բանակցությունները շատ անկեղծ և ուղիղ են եղել: Նրա խոսքով՝ իրենք քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ուղիները և Ուկրաինայում տիրող իրավիճակը: