Մեքսիկայում Թրամփի պատկերով զուգարանի թուղթ են արտադրելու (լուսանկար)
Մեքսիկացի ձեռներեցը, ով վիրավորվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից իր երկրի հասցեին, պատրաստվում է շատ շուտով Թրամփի պատկերով զուգարանի թուղթ արտադրել:
Զուգարանի թղթի գովազդը լինելու է «Փափկություն առանց սահմանների» կարգախոսի ներքո: Օգտագործվելու է նաև «Սա այն պատն է, որի համար մենք կվճարենք» կարգախոսը:
Վաճառքից ստացված եկամտի 30 տոկոսը գործարար Անտոնիո Բատալյան մտադիր է ուղղել միգրանտների պաշտպանությանն ուղղված հարցերի լուծմանը:
Հիշեցնենք, որ ընտրվելուց անմիջապես հետո Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանի ողջ երկայնքով մեկ՝ նրանց անցանկալի միգրացիայից պաշտպանվելու նպատակով:











