Հայկական կողմի տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու մասին լուրը հակառակորդի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության արգասիքն է. ԱՀ ՊԲ

13:18 • 01.06.17

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ 

Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք:

Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն: