Փարիզում զոհված ոստիկանի զուգընկերը հետմահու պսակադրվել է նրա հետ

01:39 • 01.06.17

Ֆրանսիացի ոստիկան Քսավիե Ժյուժլեն, ով մահացել էր ապրիլի 20-ին Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած իսլամիստական հարձակման ժամանակ, և նրա զուգընկեր Էտյեն Կարդիլը պսակադրվել են հետմահու ամուսնությամբ, որը թույլատրվում է ֆրանսիական օրենսդրությամբ:


Ինչպես հաղորդում է BBC-ն, պսակադրության արարողությունը տեղի է ունեցել երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի և Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի ներկայությամբ:


37-ամյա զոհված ոստիկանը միասեռականների իրավունքների համար ակտիվ պայքարողներից մեկն էր:


Ֆրանսիայի օրենսդրությունը թույլատրում է հետմահու ամուսնությունը: Տղամարդը կամ կինը կարող են պսակադրվել, եթե կան բավարար ապացույցներ, որ նրանք պատրաստվում էին դա անել զուգընկերոջ կենդանության օրոք:


Հետմահու պսակադրություն իրականացնել ցանկացողները պետք է նամակ հասցեագրեն նախագահին:


Ապրիլի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: