Հունիսի 1-ից օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին արգելվում է աշխատել Ռուսաստանում

16:47 • 01.06.17

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել ռուսական վարորդական իրավունք չունեցող ներգաղթյալ վարորդների համար աշխատանքի արգելքը: Փոփոխություններն ընդունվել էին դեռևս 2013 թվականին, սակայն դրանց ներդրումը բազմիցս հետաձգվել է, գրում է gazeta.ru-ն:


Այդպես էր նախատեսվում անել նաև այս տարի, սակայն Պետդումայի պատգամավորները պարզապես ֆիզիկապես չեն հասցրել ընդունել օրենքի նախագիծը, որը ևս մեկ տարով կհետաձգեր փաստաթղթի ուժի մեջ մտնելը: Այդ պատճառով հունիսի 1-ից ժամանակավորապես գործազուրկ կարող է դառնալ մոտ 10 հազար մարդ:


Օրենքը պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին, որոնք վարորդ են աշխատում, ունենալ ռուսական վարորդական իրավունք: Վարորդական իրավունքի բացակայության դեպքում իրավախախտին սպառնում է 50 հազար ռուբլու տուգանք: Ընդ որում՝ իրավախախտն այս դեպքում համարվում է ոչ թե վարորդը, այլ իր գործատուն, ով պարտավոր է վերահսկել սույն արգելքի պահպանումը:


Օրենքի նախագծի հեղինակներն այն ընդունելու ժամանակ նշում էին արտերկրում վարորդների գործած ՃՏՊ-ների մեծ քանակությունը և հաճախ նրանց թույլ վարորդական պատրաստվածությունը:


Խորհրդարանականների հաշվարկներով՝ այժմ երկրում դեռևս շարունակում է աշխատել մոտ 10 հազար օտարերկրացի վարորդ, որը չունի ռուսական վարորդական իրավունք, ընդ որում՝ նրանց մեծ մասը Մոսկվայի մարզում են: