ԱՄՆ-ում դպրոցն ավարտած երեխաները տետրերով «ջրվեժ» են պատրաստել և սահել աստիճաններով ցած (տեսանյութ)

14:04 • 01.06.17

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Չանդլեր քաղաքի դպրոցներից մեկում երեխաները որոշել են յուրահատոուկ կերպով նշել դպրոցն ավարտելու օրը. նրանք «ջրվեժ» են պատրաստել տնային առաջադրանքների տետրերով և դրանց վրայով սահել աստիճաններով ցած: Երեխաների զվարճությունը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է Mashable կայքում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են երեխաները դպրոցի վերևի հարկից մեծ քանակությամբ տետրեր և թղթեր նետում ցած, այնուհետև սկսում դրանց վրայով սահել ցած՝ ինչպես ջրային խողովակով:

Դպրոցն ավարտելուն նվիրված այս փոքր միջոցառման տեսանյութն արդեն հավաքել է տասնյակ հազարավոր դիտումներ ու հավանություններ և լայն արձագանք գտել համացանցում: Մեկնաբանություններում օգտատերերը հիացել են երեխաների հնարամտությամբ և ցավակցություն հայտնել դպրոցում աշխատող հավաքարարին: