Պետդեպի աշխատակիցը տարօրինակ լռություն է պահպանել Սաուդյան Արաբիայի մասին հարցից հետո (տեսանյութ)
Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պարտականությունները ստանձնած Ստյուարտ Ջոնսն անցկացրել է կառույցի պատմության մեջ ամենաանհաջող ճեպազրույցը:
Ինչպես նշում է The Independent-ը, բարձրաստիճան պաշտոնյան անհասկանալի լռություն է պահպանել մոտ 20 վայրկյան, երբ նրան Սաուդյան Արաբիայում ժողովրդավարության վիճակի մասին հարց են տվել:
«Երբ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում էր, նա քննադատեց վերջերս Իրանում կայացած նախագահական ընտրություններն ու ժողովրդավարության նկատմամբ այդ երկրի վերաբերմունքը: Ինչպե՞ս եք գնահատում Սաուդյան Արաբիայում ժողովրդավարության վիճակը: Արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ ժողովրդավարությունը խոչընդոտում է ծայրահեղականների դեմ պայքարին»,-հարցրել է լրագրողը:
Սա լսելուց հետո Ջոնսը մոտ 20 վայրկյան չի կարողացել պատասխանել, իսկ հետո, անտեսելով հարցի առաջին մասը, ասել է, որ ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են միասին պայքարել արմատականների դեմ:










