Մելանյա Թրամփը զայրացել է ամուսնու՝ կտրված գլխով նկարի համար (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը մտահոգիչ է կոչել ամուսնու կտրված գլխով լուսանկարը, որն արել է CNN-ի հաղորդավար Քեթի Գրիֆինը:
«Որպես մայր և կին, և որպես մարդ, կարծում եմ, որ այդ լուսանկարը լիովին մտահոգիչ է»,- ասել է Առաջին տիկինը, - «Հաշի առնելով ներկա աշխարհի վայրագությունները, նման նկարներ անելն ուղղակի անթույլատրելի է և ստիպում է մտածել դրանց հեղինակի հոգեկան առողջության մասին»:
Հիշեցնենք, որ կին կատակերգու Քեթի Գրիֆինը լուսանկարվել է` ձեռքում բռնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունոտ գլխի մուլյաժը:
CNN հեռուստաալիքը Գրիֆինի արարքն անվանել է «զզվելի», չնայած կինը դրա համար արդեն ներողություն է խնդրել:
Թրամփն ինքը հայտարարել է, որ իր երեխաները, հատկապես 11-ամյա Բարոնը, շատ ծանր են ընդունել ԶԼՄ-ներում Գրիֆինի լուսանկարի հրապարակումը:











