Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները երեխաների հետ նշել են հրեական Շավուոտ տոնը (լուսանկարներ)
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը և նրա ամուսին Ջարեդ Քուշները հանգստյան օր են վերցրել, որպեսզի մասնակցեն հրեական Շավուոտ տոնին նվիրված միջոցառումներին:
The Daily Mail-ը գրում է, որ զույգը միջոցառմանը ներկայացել է երեխաների՝ Արաբելլայի և Ջոզեֆի հետ, և նրանք միասին գնացել են իրենց տան մոտակայքում գտնվող սինագոգ: Ընտանիքին միացել է Ջարեդի եղբայր Ջոշուան նրանց որդու՝ Թեոդորի հետ:
Նշվում է, որ սինագոգից դուրս գալուց հետո Ջարեդը գնացել է Սպիտակ տուն, իսկ Իվանկան երեխաների և Ջոշուայի հետ վերադարձել է տուն:
Լուսանկարներում երևում է, որ տոնի համար ընտանիքն ընտրել է համեստ, բայց միևնույն ժամանակ ոճային հագուստներ:
Նշենք, որ հրեական Շավուոտ տոնի հիմնական կրոնական իմաստը Սինայ լեռան վրա Թորայի շնորհումն է հրեաներին Եգիպտոսից դուրս գալու ժամանակ: Ինչպես շատ այլ հրեական տոներ, Շավուոտը նշում է ոչ միայն հստակ պատմական իրադարձություն, այլ նաև տարվա նոր եղանակի սկիզբ և հերթական գյուղատնտեսական ցիկլի ավարտ:


















