Ջեյմս Քոմին համաձայնել է Թրամփի հետ իր բանակցությունների մանրամասները բացահայտել Սենատի առջև
ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին համաձայնել է ելույթ ունենալ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք կապված են 2016-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետ:
ՀԴԲ նախկին ղեկավարն, ըստ որոշ աղբյուրների, պատրաստվում է բացահայտել նախագահ Թրամփի հետ իր բանակցությունների մանրամասները։ Քոմին մտադիր է անձամբ մեկնաբանել այն հաղորդագրությունները, որ ԱՄՆ նախագահը խնդրել է իրեն դադարեցնել նախընտրական քարոզչությանը ռուսական միջամտության մասին հետաքննությունը։
«Էականն այն է, որ Քոմին ի վերջո համաձայնել է ցուցմունքներ տալ և համագործակցել Սենատի անդամների հետ»,- ասել է աղբյուրը։










