Վաշինգտոնում ձերբակալել են անհայտ անձին, ով փորձել է մտնել Սպիտակ տուն. աղբյուր

05:14 • 01.06.17

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում ձերբակալել են անհայտ անձին, ով փորձել է մտնել Սպիտակ տուն՝ ցանկապատի վրայով ցատկելով, գրում է USA Today-ը:

Ներկայումս, իրավիճակը Սպիտակ տանը բնութագրվում է որպես նորմալ, հետիոտնի համար նախատեսված ճամփեզրերը կրկին վերաբացվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայության նախաձեռնությամբ Վաշինգտոնում կփակվի Սպիտակ տունը դիտելու ամենահայտնի կետը, ինչպես նաև անվտանգությունը կամրապնդվի նախագահի նստավայրի շուրջ: