British Airways-ի համակարգչային համակարգի խափանման պատճառն աշխատողն է եղել, որը պատահաբար անջատել է սնուցման համակարգը
Անցած հանգստյան օրերին British Airways ավիաընկերության համակարգչային համակարգերի աշխատանքի խափանման և օդանավակայաններում 75.000 մարդու արգելափակման պատճառը պայմանագրային աշխատողն է եղել, որն ավիաընկերության դատակենտրոնում տեխսպասարկման աշխատանք կատարելիս պատահաբար անջատել է սնուցման համակարգը: Այդ մասին հայտնել է Times-ը:
Թերթը, վկայակոչելով ավիաընկերությունում աղբյուրին, նշել է, որ սնուցման սարքը, որի պատճառով տեղի է ունեցել համակարգչային համակարգի խափանումը, հիանալի վիճակում էր գտնվում, բայց աշխատողն այն պատահաբար անջատել է: Նշվում է, որ ընկերության հետաքննությունն, ըստ երևույթին, կենտրոնանալու է մարդկային սխալի, այլ ոչ սարքավորումների խնդիրների վրա:
Անցած շաբաթ British Airways ավիաընկերությունը ստիպված է եղել չեղարկել բոլոր թռիչքները Լոնդոնի Հիթրոու և Գեթվիք օդանավակայաններից: Համակարգչային համակարգում առաջացած խնդրի պատճառով խափանվել էին ընկերության չվերթներին առնչվող գործողությունները, ինչպես նաև հեռախոսազանգերի կենտրոնների և կայքի աշխատանքը:










