Չինաստանում 5 մակարդակ ունեցող մեգաճանապարհ է բացվել

23:05 • 02.06.17

Չինաստանի Սիչուան նահանգի Չունցին քաղաքում բացվել է աշխարհի ամենաբարդ և խոշոր տարնսպորտային հանգույցներից մեկը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, տրանսպորտային համակարգը կազմված է հինգ մակարդակից և 20 էստակադաներից, որոնք ճյուղավորվում են 8 ուղղություններով:

Հանգույցի կառուցումն սկսվել է 2009 թվականին և ավարտվել միայն հիմա: Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` վարորդները չեն դժվարանա ճիշտ ուղությունն ընտրելու հարցում:

Եթե նույնիսկ վարորդը բաց թողնի անհրաժեշտ շրջադարձը, նա պետք 500 մետրից մինչև մեկ կմ տարածություն անցնի, որպեսզի գտնի անհրաժեշտ հատվածը շրջադարձ կատարելու համար և վերադառնա ճիշտ երթուղի:

Տրանսպորտային բարդ համալիրում արդեն փորձարկվել են նավիգացիոն համակարգերը, որոնք հեշտությամբ կողմնորոշվել են բոլոր ուղղություններում: