Արմավիրում օրեր առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացված 27-ամյա երիտասարդն այսօր հիվանդանոցում մահացել է

12:28 • 02.06.17

Արմավիրի մարզում օրեր առաջ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված 27-ամյա երիտասարդն այսօր հիվանդանոցում մահացել է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 5-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունիսի 2-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վարորդը՝ 1990 թ. ծնված Անդրանիկ Սեդիկյանը, գիտակցության չգալով, մահացել է: