Իլոն Մասկն այլևս չի մասնակցի Սպիտակ տան խորհրդին՝ Դոնալդ Թրամփի որոշումից հետո

06:38 • 02.06.17

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հրաժարվել Սպիտակ տանը խորհրդին մասնակցությունից՝ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին՝ նախագահ Թրամփի որոշումից հետո։


«Ես դուրս եմ գալիս նախագահական խորհրդից։ Կլիմայի փոփոխությունները իրականություն են։ Փարիզյան համաձայնագրից հրաժարվելը չի համապատասխանում ոչ ԱՄՆ-ի, ոչ աշխարհի շահերին»,- գրել է նա Twitter-ում ։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:


Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:


Փարիզյան համաձայնագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումը ավելի քան 2 աստիճանով: