Լիբանանում կրակել են հայ ձեռներեցի ուղղությամբ

05:53 • 02.06.17

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Ջնար էլիտար թաղամասում անհայտ անձինք կրակել են հայ ձեռներեց Հարութ Ջոհրաբ Քֆերքյանի ուղղությամբ՝ տարածքում գտնվով բանկերից մեկի դիմաց:

Գործարարն ուսի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրա վիճակը բարեբախտաբար կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Գործի առնչությամբ Լիբանանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: