Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ
Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.100 և արևելյան երկայնության 47.540 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:










