Թրամփի և Վիետնամի վարչապետի ձեռքսեղմումը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

15:39 • 02.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի ձեռքսեղմումը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. The Independent-ը գրում է, որ Թրամփն այնքան ուժեղ է սեղմել Սուան Ֆուկի ձեռքը, որ սպիտակ հետք Է թողել նրա ափի վրա:

Հայտնի է, որ չորեքշաբթի Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի հետ:

«Անզեն աչքով երևում է, որ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ առաջնորդը հետք է թողել Վիետնամի վարչապետի ձեռքի վրա», - մեջբերում է պարբերականը BBC-ի վիետնամական տարբերակի լրագրողին:

Թրամփը հայտնի է քաղաքական գործիչների հետ երկար և ուժեղ ձեռքսեղմումներով: Մասնավորապես, նախագահի «զոհն» է դարձել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը փետրվարին այցելել էր Սպիտակ տուն: