Եվրոպական միությունը ցավում է Փարիզյան համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշման կապակցությամբ

02:52 • 02.06.17

Եվրոպական միությունը խորապես ցավում է Փարիզյան համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ։ 

«ԵՄ-ն ցավում է, որ Թրամփի թիմը միակողմանի որոշում է կայացրել Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ ԵՄ-ն ամրապնդելու է իր գործընկերային հարաբերություններն ու փնտրելու է նոր միություններ՝ աշխարհի ամենահզոր տնտեսություններից սկսած մինչև ամենափոքր կղզի պետություններ»,- նշվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:


Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները: