Վենեսուելայում հերթական բողոքի ակցիայի ընթացքում դատավորի են կրակել

03:10 • 02.06.17

Դատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսն անհայտ անձանց կողմից սպանվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի հերթական ակցիաների ժամանակ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Որոշ տվյալների համաձայն դատավորի վրա կրակել են այն նույն մարդիկ, որոնք ավելի վաղ գրոհել էին ցուցարարների կառուցած բարիկադների վրա։ Դատավորն իր մեքենայով փորձել է շրջանցել բարիկադը, երբ սկսել են կրակել, այնուհետև գողացել են նրա անձնական իրերը։

Վենեսուելայում արդեն շուրջ 2 ամիս տևած բողոքի ակցիաների հետևանքով զոհվել է 70 մարդ։