Ամերիկացի միլիարդատեր Բլումբերգը 15 մլն դոլար կնվիրաբերի՝ ի աջակցություն կլիմայի շուրջ համաձայնագրի

02:19 • 03.06.17

Ամերիկացի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 15 մլն դոլար կնվիրաբերի՝ ի աջակցություն կլիմայի փոփոխությունների շուրջ Փարիզի համաձայնագրի:

Միլիարդատիրոջ խոսքերով ՄԱԿ-ն այժմ կարող է մեծ գումարներ կորցնել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, հայտնում է USA Today-ը:

ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի 2015 թվականին կնքված համաձայնագրից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հունիսի 1-ի որոշմամբ։ Նա պատճառաբանել է, որ եթե ԱՄՆ-ն կատարի համաձայնագրի բոլոր կետերը, ապա մի քանի տարուց երկիրը կարող է 2․7 մլն աշխատատեղ կորցնել։