Մեքսիկայի ափերի մոտ օվկիանոսից 1,2 տոննա քաշով կոկաին է դուրս բերվել

12:30 • 03.06.17

Մեքսիկայի ափերի մոտ օվկիանոսից ավելի քան 1.2 տոննա քաշով կոկաին է դուրս բերվել։ Դրանք գտնվել են անջրանցիկ փաթեթներում։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ այդ մասին հայտնել է լատինամերիկյան երկրի ռազմածովային նավատորմի նախարարությունը։


Նախարարության համաձայն՝ Ակապուլկո նավահանգստի մոտակայքում հայտնաբերվել է 32 նման փաթեթ։ Թե ինչպես են թմրավաճառները պլանավորել բեռի հետագա փոխադրումը, ինչպես նաև՝ ով էր ստանալու այն՝ չի նշվում։


Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի երկրների տարածքը, որտեղ կոկայի թփեր գրեթե չեն աճում, օգտագործվում է մեքսիկացի թմրավաճառների կողմից թմրանյութը Հարավային Ամերիկայից ԱՄՆ հասցնելու համար։