Դուբլինում ոստիկանությունն ականապատ ավտոմեքենա է վնասազերծել (տեսանյութ)
Իռլանդիայի ոստիկանությունը մայրաքաղաք Դուբլինում անցկացրած հատուկ գործողության ընթացքում ականապատ ավտոմեքենա է վնասազերծել, հայտնում է Reuters գործակալությունը։
Ոստիկանությունը նաև ձերբակալել է ավտոմեքենայում գտնվող 2 տղամարդու։
Նշվում է, որ մեքենայում ինքնաշեն պայթուցիկ է եղել։ Միջադեպից հետո ոստիկանությունը շրջափակել է տեղանքը։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։










