General Motors-ը հայտարարել է Վենեսուելայում իր աշխատանքի կասեցման մասին

05:37 • 03.06.17

Ամերիկյան General Motors մեքենաշինական ընկերությունը հայտնել է Վենեսուելայում 69 տարի շարունակ տևած իր աշխատանքի կասեցման մասին, այն բանից հետո, երբ ձեռնարկության նկատմամբ սահմանվել է կալանք և գույքի առգրավում:


GM-ն իր տարածած հաղորդագրության մեջ խոստանում է ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաբանական գործողությունները`իր ստացած վնասների դիմաց համապատասխան փոխհատուցում ստանալու համար: 


Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի իշխանություններն անսպասելիորեն գրավել էին ամերիկյան ընկերության General Motors Venezolana դուստր ձեռնարկության գործարանը` դադարեցնելով աշխատանքները: Բացի այդ, գործարանից օրենքի հակառակ տարել են գույքը, այդ թվում և մեքենաներ:

 

Վենեսուելայի Վալենսիա քաղաքում գտնվող գործարանում 2678 մարդ էր աշխատում: Գործարանը, սակայն, դադարել է մեքենաներ հավաքելուց 2015-ին և միայն պահեստամասեր է արտադրում: