Հաքերները Բահրեյնի ԱԳ նախարարի թվիթերյան էջում սպառնալիքներ են տեղադրել՝ ուղղված թագավորական ընտանիքին

12:08 • 03.06.17

 

Շիա գրոհայինների հետ կապված հաքերները կոտրել են Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ Խալիֆայի թվիթերյան էջը և սպառնալիքներ տեղադրել՝ ուղղված թագավորական ընտանիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Նշվում է, որ այսօր վաղ առավոտյան նախարարի թվիթերյան էջում հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ։ Նյութերից մի քանիսը պարունակել են շիական ընդդիմադիր «Մուխթարի բրիգադներ» խմբավորման լոգոտիպը, որի աջակիցները բազմիցս սոցցանցերով կոչ են արել Բահրեյնի իշխանությունների և անվտանգության ուժերի դեմ հանդես գալ, ինչպես նաև հարձակումներ են գործել ոստիկանների վրա։


Բահրեյնի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։


Նշվում է, որ թագավորությունը շարունակում է շիա ընդդիմադիրներին քաղաքացիությունից զրկելու պրակտիկան։