Իրանի Շիրազ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել
04:48 • 03.06.17
Իրանի Շիրազ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է IRNA գործակալությունը:
Պայթուցիկ սարքը պայթել է տեղական առևտրի կենտրոններից մեկում:
Ըստ նախնական տվյալների, ավելի քան 10 մարդ վիրավորվել է:
Առայժմ ոչ մի ահաբեկչական խումբ իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Placeholder










