Ջրվեժ գյուղում 50-ամյա քաղաքացուն հայտնաբերել են կախված

16:32 • 03.06.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 3-ին՝ ժամը 12:56-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պատուհանից մուտք են գործել տուն և հայտնաբերել 1967 թ. ծնված Ա. Թ.-ի դին՝ կախված վիճակում: