Ձկնորսական նավակով Սևանա լճում կորածներին դեռ չեն գտել

09:32 • 03.06.17

Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի  մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝  Ա. Ս.-ը և Ս. Կ.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ գիշերը ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքները Սևանա լճում և ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: