Քրդերը հայտարարել են առաջիկա օրերին Ռաքքայի ուղղությամբ գրոհ սկսելու մասին

18:07 • 03.06.17

Քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հայտարարել են «առաջիկա օրերին սիրիական Ռաքքայի ուղղությամբ գրոհ սկսելու մասին. տեղեկացնում է  Reuters գործակալությունը:

«Զորքերը հասել են քաղաքի մատույցներին: Մասշտաբային գործողությունը կմեկնարկի առաջիկա օրերին»,-ասված է քրդերի ազգային ինքնապաշտպանական ստորաբաժանումների ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն սկսել է զենքի մատակարարումը սիրիացի քրդերին՝ Ռաքքայի ուղղությամբ գրոհ սկսելու համար:

Հայտնի էր դարձել նաև, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ էր իրականացրել սիրիական քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 43 խաղաղ բնակիչ:

Ռաքքան համարվում է Սիրիայի և Իրաքի տարածքներում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքը: