Վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
11:22 • 03.06.17
Հունիսի 2-ին՝ ժամը 18-ի սահմաններում, 17-ամյա տղան վարելով հորը պատկանող «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան՝ Ապարան քաղաքի Չարենց-Իսահակյան փողոցների խաչմերուկում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Placeholder










