Քաղաքացիները ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել
00:47 • 03.06.17
Հունիսի 2-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ը և Ս. Կ.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Placeholder










