Լմբատավանքի եկեղեցու տարածքում 22-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել. Shamshyan.com
Հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հայտնել են, որ Լմբատավանք եկեղեցու տարածքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածը Արթիկ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Հ. Վ.–ն է։ Վերջինս եկեղեցու բակում փորձել է ինքնասպանություն գործել էլեկտրասյունից հակի թելով կախվելու միջոցով, ինչը կանխվել է քաղաքացիների կողմից։










