ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևին
Միացյալ Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն այսօր միաձայն հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևին:
Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական էջը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
Բանաձևում մասնավորապես առաջարկվում է պատժամիջոցների ցուցակում ընգրկել մի քանի
կազմակերպությունների և անհատների, որոնք կարող են ներգրավված լինել Հյուսիսային Կորեայի շահերից բխող որոշ գործողություններում:










