Ասադը նշել է, որ Սիրիայում վատագույնն արդեն անցյալում է
Սիրիայում դրությունը զգալիորեն բարելավվել է, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները նահանջում են, հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Ահաբեկչական խմբավորումները կամ նահանջում են, կամ նրանց հսկողության տակ գտնվող տարածքները նվազում են։ Այսպիսով դաշտային իրավիճակը, ռազմական տեսակետից, հիմա շատ ավելի լավ է, քան նախկինում»,- հայտնել է Ասադը։
Սիրիայի նախագահը նշել է, որ Սիրիայում դրությունը կախված է ոչ միայն ռազմական գործողություններից, այլ նաև ուրիշ մի շարք գործոններից՝ այդ թվում ահաբեկիչների տարածած գաղափարախոսությունից ու քարոզչությունից:
Ամեն դեպքում Ասադը նշել է, որ վատագույնն արդեն անցյալում է։










