Աբելյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել. ԱԻՆ
01:08 • 04.06.17
Հունիսի 3-ին, ժամը 23:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել 1951 թ. ծնված Գ. Հ.-ի դին:
Placeholder










