Մեծ Բրիտանիայում պահպանողականները կարող են խորհրդարանում 18 տեղ կորցնել. The Independent
Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ի ընտրություններից հետո պահպանողականները կարող են խորհրդարանում 18 տեղ կորցնել, հաղորդում է The Independent պարբերականը:
«Վարչապետ Թերեզա Մեյը կարող է 308 տեղ ստանալ խորհրդարանում, ինչը 18-ով պակաս է մեծամասնությունից (326 տեղ 650-ից)»,- հայտնում է բրիտանական լրատվամիջոցը:
Միաժամանակ հարցումները ցույց են տալիս լեյբորիստական կուսակցության հեղինակության բարձրացում: Ըստ վերջին հարցման՝ նրանք կկարողանան ընտրություններում 261 տեղ ստանալ:










