Ամերիկահայ մարզուհին հաղթել է հնգամարտի Մասաչուսեթսի նահանգային առաջնությունում

23:57 • 06.06.17

ԱՄՆ Բելմոնտ քաղաքի բնակչուհի Անուշ Քրաֆյանը հունիսի մեկին հաղթել է Մասաչուսեթսի հնգամարտի նահանգային առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, Բրիջուոթերի նահանգային համալսարանի ուսանողուհուն, ով երկար տարիներ սպորտով է զբաղվում, պատկանում է միջնակարգ դպրոցների սաների շրջանում անցկացվող թռիչք բարձրություն մարզաձևի մրցումների ռեկորդակիր:

Քրաֆյանն, ընդհանուր առմամբ, ցուցանիշներով հինգերորդն է Միացյալ Նահանգների ողջ տարածքում ավագ դպրոցի մարզիկների շարքում: 

11-րդ դասարանի աշակերտուհին առաջնությունում առաջատար դիրք է գրավել հնգամարտի 4 վարժությունն իրականացնելով: Վերջին 800 մետր վազքուղին Քրաֆյանն անցել է գերազանցությամբ:

Թռիչք բարձրություն մարզաձևի ցուցանիշը կազմել է 1.52 մետր, իսկ թռիչք երկարության ցուցանիշը` 4.87 մետր: 100 մետր արգելավազքը մարզուհին հաղթահարել է 15.04 վայրկյանում: