Ռուսական Սու-27-ը որսացել է Բալթիկ ծովի վրայով թռչող ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը. ՌԴ ՊՆ

14:50 • 06.06.17

Ռուսական Սու-27 կործանիչը որսացել և ուղեկցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչը, որը թռչում էր Բալթիկ ծովի վրայով՝ Ռուսաստանի սահմանի երկայնքով: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հայտնում է ТАСС-ը:


Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին:


Օբյեկտը որսալու համար օդ է բարձրացել Բալթյան նավատորմի ՀՕՊ համակարգի կազմից Սու-27 կործանիչը:


«Ռուսական Սու-27-ի անձնակազմը, մոտենալով օբյեկտին անվտանգ հեռավորության վրա, նույնականացրել է այն որպես ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչ և ուղեկցել է նրան»,- նշել են գերատեսչությունում:


ՌԴ պետական սահմանից ամերիկյան կործանիչի հեռանալուց հետո ռուսական Սու-27-ը վերադարձել է տեղակայման վայր: