Փարիզում թալանել են դիզայներ Ջոն Գալյանոյի բնակարանը
Բրիտանացի ոճաբան և դիզայներ Ջոն Գալյանոյի փարիզյան բնակարանը կողոպտել են ուրբաթ գիշեր լույս շաբաթ:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, 56-ամյա դիզայների բնակարանը գտվում է ֆրանսիական մայրաքաղաքի 3-րդ շրջանի դե լյա Պերլ փողոցում: Նշվում է, որ գիշերվա կեսին գողը կամ գողերը մտել են Գալյանոյի բնակարան: Գործի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:
Լրատվամիջոցները չեն հայտնում կողոպուտի հետևանքով վնասի իրական չափը: Հայտնի է միայն, որ կողոպտիչները գողացել են Մերիլին Մոնրոյի վերջին լուսանկարներից մեկը, որն այսօրվա դրությամբ գնահատվում է 50 000 եվրո:










