Իրանի կին նինձաները՝ The Daily Mail-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Այս լուսանկարներում պատկերված իրանցի կանայք մարզվում են՝ բարձր պատրաստություն ունեցող նինձաներ դառնալու համար, գրում է The Daily Mail-ը: Նրանք պատկերված են մահացու զենքեր թափահարելիս և բարդ հնարքներ կատարելիս, գրում է բրիտանական պարբերականը՝ հավելելով, որ Իրանում նինձուցու (Ninjutsu) մարտարվեստը լայն տարածում է գտել կանանց շրջանում:
1989 թվականին բացված այս ակումբում, որը գտնվում է Թեհրանից 25 մղոն հեռավորության վրա, կին նինձա՝ կունոիչի դառնալու համար մարզվում է 4.000 կին:
Նրանք սովորում են մագլցել և թռչել պատերի վրայով, թաքնվել լեռներում և «կտրել հակառակորդի վիզը՝ առանց ձայնի»:
Դպրոցի սաները սովորում են օգտագործել վտանգավոր զենքեր, այդ թվում՝ թրեր, աղեղներ, սուրիկեններ, նունչակներ:










































