Մոսկվայում ողջ-ողջ թաղել են գործարարի՝ խոշոր գումար տալուց հրաժարվելու համար. լրատվամիջոցներ
Մոսկվայում ողջ-ողջ թաղել են գործարարի՝ խոշոր գումար տալուց հրաժարվելու համար: Այդ մասին հայտնում է YouTube-ում Breaking Mash էջը՝ առանց տեղեկության աղբյուր նշելու, գրում է moslenta.ru-ն:
Հիքմեթ Սալաևի գործընկերները նրանից պահանջել են 30 միլիոն ռուբլի: Գումարը տալուց հրաժարվելուց հետո նրանք թաղել են նրան գերեզմանոցներից մեկում և նրա մոտ թողել բջջային հեռախոս:
Տղամարդը կարողացել է զանգահարել իր փոքր եղբայր Իսմաիլին, ով իր եղբորն առևանգողներին տվել է 1,2 միլիոն ռուբլի և իր BMW ավտոմեքենան: Դրանից հետո գործարարի գործընկերները նրան հայտնել են, թե որտեղ է թաղված իր եղբայրը:
Տուժածը հոսպիտալացվել է կողերի կոտրվածքներով:
Կայքը նշում է, որ իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել հաղորդագրությունը:










