Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ տղամարդը փորձել է մուրճով հարձակվել ոստիկանի վրա

19:34 • 06.06.17

Փարիզի ոստիկանությունը կրակ է բացել տղամարդու վրա, որը փորձել է Աստվածամոր տաճարի մոտ մուրճով հարձակվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Reuters-ի հաղորդմամբ՝ տղամարդը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Նշվում է, որ իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել խուսափել այդ թաղամասից:

Զբոսաշրջիկներն իրենց հերթին կողպված են մնացել Աստվածամոր տաճարում, մինչև ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին: