Նախկին պոռնոաստղը պատրաստվում է մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին

15:36 • 06.06.17

Նախկին պոռնոաստղ Էսթեր Կոյմանը, որը հայտնի է Զառա Ուայթս կեղծանունով, հավակնում է տեղ զբաղեցնել Ֆրանսիայի խորհրդարանում, հայտնում է gazeta.ru-ն:

«Մեծերի համար նախատեսված ֆիլմերի» հերոսուհին մտադիր է առաջադրվել «Անկախ էկոլոգիական դաշինք» կուսակցությունից ու մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Կոյմանի խոսքով՝ ինքը չի հերքում իր անցյալը: Նախկին պոռնոդերասանուհին մանրամասնել է, որ այդ փուլն իր կյանքում տևել է 2 տարի:

«Երբեմն ինձ ճանաչում են փողոցում, բայց դա գնալով ավելի քիչ է տեղի ունենում»,-նշել է կինը:

Հավելենք, որ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2 փուլով՝ հունիսի 11-ին և 18-ին: