Պուտինն առաջարկել է ՌԴ քաղաքացիություն ստացող անձանց համար երդմնակալության արարողություն սահմանել

16:01 • 06.06.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել ՌԴ քաղաքացիություն ստացող անձանց համար երդում տալու կամ երդմնակալության արարողություն սահմանելու մասին, հայտնում է ТАСС-ը:


«Երբ մարդը մեր երկրի քաղաքացիություն է ստանում, կարելի է մտածել նաև վերցնել որոշ օտար պետությունների փորձը, որտեղ կա երդում, երդմնակալություն, այլ հանդիսավոր գործողություն, որով մարդը հաստատում է մեր երկրի քաղաքացի դառնալու, դրա օրենքներին, ավանդույթներին հետևելու, այդ ավանդույթները, պատմությունը հարգելու իր մտադրությունը»,- հայտարարել է նա՝ խնդրելով ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին պատգամավորների հետ մտածել այդ ուղղությամբ:


Վոլոդինը հայտարարել է, որ Պետդուման կուսումնասիրի այդ հարցում միջազգային փորձը և ելնելով դրանից, ինչպես նաև ռուսական ավանդույթներից՝ կառաջարկի նախագահի հաստատմանը երդմնակալության կամ երկրին հավատարմության երդման տեքստը, «որպեսզի քաղաքացիություն ստացող և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի դարձող քաղաքացին գիտակցի այդ որոշման պատասխանատվությունը»: