Ռուսաստանում այրել են Ուկրաինայում վաճառելու համար նախատեսված 200 կգ խավիարը

23:31 • 06.06.17

Ռուսաստանում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները պատժամիջոցների տակ հայտնված 206 կգ խավիար են այրել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրությունը, պատժամիջոցային մթերքը արտադրվել էր ԱՄՆ-ում և նախատեսված էր Ուկրաինայում վաճառելու համար:

Նշվում է, որ ՌԴ Ռոստովի մարզի բնակիչները 9 տուփ խավիար են տեղափոխելիս եղել: Նրանց ավտոմեքենան կանգնեցվել է Մոսկվա-Ղրիմ ավտոմայրուղու վրա: Հաղորդվում է, որ մթերքի տեղափոխման ջերմաստիճանային ռեժիմը խախտվել է:

Ավելի վաղ Մոսկվայում Ուկրաինայից ածուխ տեղափոխող բեռնախցիկներում միս էին հայտնաբերել: Իսկ ձմռանը Ռուսաստանում 60 տոննա լեհական խնձոր էր ոչնչացվել: