ԱՄՆ-ում արջը մտել է բնակելի տուն, դաշնամուր «նվագել» և դարձել համացանցի աստղ (տեսանյութ)

20:04 • 06.06.17

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում արջը մտել է բնակելի տուն, տեղաշարժվել հյուրասենյակում և թաթերը դրել դաշնամուրի վրա՝ չվախենալով գործիքի արձակած հնչյուններից: Սենյակում տեղադրված նկարահանող տեսախցիկի միջոցով արված տեսանյութը հապարակվել է Fox 5 DC-ի ֆեյսբուքյան էջում և մեկ օրում հավաքել ավելի քան 788 հազար դիտում:

Գազանի պահվածքը զվարճացրել է համացանցի օգտատերերին: Նրանք նշել են, որ արջն ավելի լավ է դաշնամուր նվագում, քան որոշ մարդիկ:

Ոմանց լրջորեն անհանգստացրել է ընտանիքի վիճակը, որի բնակարան մտել է արջը: Սակայն տան տերերը հայտնել են, որ գազանը ոչ մեկին չի վնասել. նա ներս է մտել, երբ իրենք տանը չեն եղել, և հասցրել դուրս գալ մինչև իրենց վերադարձը: